«Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Մխիթարյանի հարցում22 ապրիլի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության երկարաձգման պայմանների շուրջ։ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ռոմայի» կազմում նաև հունիսի 30-ից հետո (երբ լրանում էր վարձակալման ժամկետը), եթե մինչև այդ իտալական առաջնության ընթացիկ խաղաշրջանը չավարտվի, գրում է Mail Online-ը։ Մխիթարյանը կխաղա «Ռոմայում» մինչև խաղաշրջանի ավարտը՝ վերջինիս վերսկսվելուց հետո։ Ավելի վաղ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել էր իտալական մամուլում շրջանառվող լուրերը, որ եթե Իտալիայի ֆուտբոլի առաջնությունն անավարտ մնա համաճարակի պատճառով, ակումբի ֆուտբոլիստները կհրաժարվեն 4 ամսվա աշխատավարձից։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբը վարձակալել է Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |