ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 57,999-ի![]() 22 ապրիլի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 57, 999-ի, հայտնել է հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ապրիլի 22-ի դրությամբ վարակի 5236 նոր դեպք է գրանցվել՝ աճը կազմել է 9․9%։ Դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում՝ 2548, Մոսկովյան շրջանում՝ 63 և Սանկտ Պետերբուրգում՝ 294, գրում է ՌԻԱ Նովոստի։ Մեկ օրում մահացել է 57 մարդ։ Ապրիլի 21-ին վարակի 5642 նոր դեպք էր գրանցվել և 51 մահ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից 513 մարդ է մահացել, ապաքինվել է 4420-ը։ ՌԴ շրջանների մեծ մասում կարանտինի ռեժիմ է գործում, Մոսկվայում, բացի այդ, անցագրային ռեժիմ է սահմանված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |