Իտալիայում մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ կչեղարկվեն![]() 27 ապրիլի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 4-ից երկրում մասնակիրոեն կչեղարկվեն սահմանափակումները։ Հեռուստաուղերձում նա ասել է, որ բարերն ու ռեստորանները կկարողանան կերակուրը վաճառել տուն տանելու համար՝ այժմ դրանք միայն առաքում են իրականացնում։ Իտալացիները նախկինի պես չեն կարողանա ճամփորդել երկրի մի շրջանից մյուսը, սակայն նույն շրջանի քաղաքից քաղաք կտեղաշարժվեն, գրում է BBC-ն։ Կթույլատրվի այցելել հարազատներին, սակայն փոքր խմբերով և դիմակով։ Իտալիայում կբացվեն նաև զբոսայգիները, սակայն մեծ կուտակումներ չեն թույլատրվի։ Կոնտեն զգուշացրել է, որ սոցիալական հեռավորության սկզբունքը կպահպանվի դեռ մի քանի ամիս, իսկ եկեղեցական արարողություններն արգելված կլինեն։ Իտալիայում կորոնավիրուսից մահվան ամենամեծ ցուցանիշն է գրանցվել Եվրոպայում։ Վերջին տվյալներով՝ մահացել է մոտ 26,000 մարդ, վարակվել՝ մոտ 197,600-ը։ Սակայն վարակի փոխանցման տեմպերը երկրում նվազում են, ինչպես և մահվան դեպքերն ըստ օրերի։ Ապրիլի 26-ին 260 մահ է գրանցվել վարակից, որն ամենացածր ցուցանիշն է մարտի 14-ից ի վեր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |