Օսվենցիմի նախկին բանտարկյալը մահացել է կորոնավիրուսից![]() 27 ապրիլի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Նացիստական Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի վերջին ողջ մնացած կալանավորներից մեկը՝ Անրի Կիչկան 95 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։ Նա վախճանվել է Բրյուսելի ծերանոցներից մեկում։ Այդ մասին իր բլոգում հայտնել է նրա որդին՝ Միշել Կիչկան։ Ինչպես գրել է The Brussels Times-ը, Անրին շատ է աշխատել նոր սերնդին Հոլոքոսթի մասին իրողությունը ներկայացնելու ուղղությամբ, գրում է Deutsche Welle-ն։ «Միկրոսկոպիկ վիրուսն արեց այն, ինչ չկարողացավ մի ամբողջ նացիստական բանակ։ Հայրս ողջ էր մնացել «մահվան երթի» ժամանակ, բայց այսօր նրա կյանքի երթն ավարտվեց»,- գրել է Միշելը։ Նա նաև հայտնել է, որ վերջին անգամ հեռախոսով խոսել է հոր հետ ապրիլի 25-ի առավոտյան։ Անրի Կիչկան ծնվել էր 1926-ին` Բրյուսելում, լեհաստանցի հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները փախել էին Արևմուտք Արևելյան Եվրոպայում հակասեմիթական հալածանքներից։ 1942-ին, երբ նացիստական Գերմանիան գրավեց Բելգիան, Անրիի հայրն ու մայրը արտաքսվեցին։ Ավելի ուշ նրա քույրերին, մորն ու մորաքրոջը Օսվենցիմի գազախցիկներ ուղարկեցին։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |