Դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի![]() 27 ապրիլի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի, աշակերտները տարեվերջյան գնահատականներ կստանան։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա հավելել է, որ ուս.տարվա ավարտը հեռավար է լինելու՝ մայիսին ևս լսարանային դասեր չեն լինելու։ Դիմորդները միայն մեկ հիմնական քննություն կհանձնեն։ Միասնական քննությունների մասնակցելու հայտեր կարելի է ուղարկել մայիսի 15-ից հունիսի 15-ը՝ ընտրելով քննական առարկան։ Նախարարը հավելել է, որ քննությունները կազմակերպվելու են հուլիսի առաջին տասնօրյակում։ Նա ասել է նաև, որ քննություններն անցկացվելու են այնպես, որ խնդիրներ չստեղծվեն զորակոչի համար։ Նախարարի խոսքով՝ քննարկվում է ուս.տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հարցը, բայց վերջնական որոշում դեռ չկա, դա կախված է մայիսյան քննարկումներից։ Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն առցանց է ընթանում՝ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության հարթակ: Հայաստանի ուսհաստատությունները փակ են մարտի 13-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |