Ստամբուլում տեղի կունենա «Հարավային Կովկասի եւ նրա հարեւանների ապագան» խորագրով խորհրդաժողովը12 հունվարի 2009 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-18-ին Ստամբուլում, Մեծ Բրիտանիայի հյուպատոսության շենքում տեղի կունենա «Հարավային Կովկասի եւ նրա հարեւանների ապագան» խորագրով խորհրդաժողովը, որին կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Հայաստանի ու Վրաստանի պետական գործիչներն ու փորձագետները: Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, LINKS բրիտանական կազմակերպության տնօրեն Դենիս Սամուտը, Ստամբուլում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Ջեսիկա Հենդը: Քննարկումների հիմնական թեման կլինեն ազգամիջյան հակամարտությունները, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունն ու ռուս-վրացական հարաբերությունների վիճակը Եվրոպական անվտանգության համատեքստում եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության այլ հարցեր, հաղորդում է 1news.az-ը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |