Վերսկսվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին` երեկոյան ժամը 18:25, վերսկսվել է Հայաստանի ռուսական գազի մատակարարումը, հաղորդում է «ԱրմՌոսգազպրոմ» ընկերության մամլո ծառայությունը: Գազի մատակարարումը դադարեցվել էր հունվարի 9-ին Վրաստանի տարածքով անցնող Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:



Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, մայրուղային գազատարի մի հատվածը վնասվել էր «ՄԳ-ում գազի փոխադրման աճած ծավալների եւ դրան հետեւած գազի արտահոսքի պայմաններում ճնշման բարձրացման արդյունքում»: Նույն օրը վթարի վայր էին ժամանել Վրաստանի Էներգետիկայի նախարարության ղեկավարներն ու մասնագետները: Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները այն ժամանակ էլ նշել էին, որ «ռուսական եւ հայկական կողմերը անմիջապես տեղեկացվել են Գարդաբանյան շրջանում տեղի ունեցած վթարի մասին»: Նրանց խոսքերով, «ՌԴ-ն եւ Հայաստանը համապատասխանաբար դադարեցրել էին գազի մատակարարումն ու ստացումն այդ գազատարով, որպեսզի վրացի մասնագետները սկսեին վերականգնողական աշխատանքները Գարդաբանյան շրջանում»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---