Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել13 հունվարի 2009 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ոստիկանությունը հետաքննում է Հայաստանի քաղաքացու սպանությունը: Տարվա սկզբից անցած 12 օրվա ընթացքում Մոսկվայում հարձակման են ենթարկվել առնվազն 10 օտարազգի, որոնցից չորսը զոհվել են:Հայաստանի 51-ամյա քաղաքացու դին գտնվել է երկուշաբթի օրը №11 տան շինհրապարակում` Մարյինոյի Մարշալ Գոլովանովի փողոցում: Զոհվածի մարմինը` դեմքին գեմատոմաներով, հայտնաբերվել է մոտավորապես ժամը 14:00-ին: «Փորձագետների եզրակացության համաձայն քաղաքացին մահացել է հայտնաբերումից վեց ժամ առաջ»,- հայտնել են ոստիկանությունում: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածի համաձայն (սպանություն): Հետաքննությունն ընթանում է, հաղորդում է Newsru.com-ը: Նշենք, որ նոր տարում ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա կատարվող փողոցային հարձակումների ալիքը չի նվազում: Ընդ որում, այդ հարձակումների զգալի մասը, որոնք սովորաբար կապվում են նեոազգայնամոլների գործունեության հետ, ավարտվում են զոհերի մահվամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |