Երևանում Գանդիի արձանը կտեղադրվի

Երևանում Գանդիի արձանը կտեղադրվի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու որոշմամբ Երևանում կտեղադրվի Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը։

Այն կկանգնեցվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգում։ Առաջարկի հեղինակը ԱԳՆ-ն էր, այն համաձայնեցված է եղել հնդկական կողմի հետ։

Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրվելիք արձանի փոխադրման և տեղադրման ծախսերը պատրաստակամ է հոգալ հնդկական կողմը։

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ՝ կրկեսին հարակից պուրակը կկոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---