IRC․ Ճգնաժամային երկրներում Covid-19-ով վարակվածների թիվը կարող է 1 մլրդ-ի հասնել28 ապրիլի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի 34 երկրի մոտ 3,2 մլն բնակիչ կարող է մահանալ կորոնավիրուսի համաճարակից, իսկ վարակվածների ընդհանուր թիվն այդ երկրներում կարող է հասնել 1 միլիարդի։ Ապրիլի 27-ին Նյու Յորքում նման կանխատեսում է հրապարակել միջազգային հումանիտար International Rescue Committee (IRC) կազմակերպությունը։ Ըստ փորձագետների՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Աֆղանստանն ու Սիրիան նման զարգացումը կանխելու համար շատ քիչ ժամանակ է մնում։ Առավել բարգավաճ երկրները պետք է ֆինանսական օգնություն ցուցաբերեն այդ երկրներին, գրում է Deustche Welle-ն։ Ըստ IRC-ի՝ փախստականների ճամբարները Սիրիայում, Հունաստանում և Բանգլադեշում առավել խիտ բնակեցված տարածքներ են, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելն ուղղակի անհնար է։ Մյուս կողմից, պարետային ժամը կամ հեռավորություն պահպանելու պահանջն այն երկրներում, որտեղ չկա բնակչության սոցիալական ապահովության կայուն համակարգ, կարող է հանգեցնել մարդկանց էլ ավելի աղքատացման։ IRC-ի նախագահ Դևիդ Միլիբենդը կոչ է արել դոնոր երկրներին հոգ տանել, որպեսզի պատերամզներից տառապող երկրներում մարդկանց հասու լինեն պաշտպանական հագուստն ու ձեռքերի լվացման կետերը, և նրանք կարողանան թեստավորվել։ Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը, մահվան դեպքերը՝ 208,000-ը։ Մոտ 879,000 մարդ ապաքինվել է: Covid-19-ի համաճարակի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |