Երևանի համար 100 ավտոբուսի գնման մրցույթ է հայտարարվել29 ապրիլի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի համար 12 մետր երկարությամբ ավտոբուսների մրցույթը հայտարարվել է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը»,- ասվում է գրառման մեջ։ Մրցույթով նախատեսում է ձեռք բերել 12 մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս։ Դրանց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում: Մրցույթը բաց կլինի մինչև հունիսի 12-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո է տրամադրել Հայաստանին Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար։ Ընկերությունը կստեղծվի Երևանում ավտոբուսային ցանցի շահագործման համար։ Նախագիծն ավելի լայն ծրագրի մի մասն է՝ ուղղված մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխման հարցում աջակցության ցուցաբերմանը՝ ավտոբուսային պարկի թարմացման ֆինանսավորման ճանապարհով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |