Թորոսյան․ Կորոնավիրուսի աճի կորը որոշակիորեն հարթվել է![]() 29 ապրիլի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում, որոշակիորեն հաջողվել է աճի կորի հարթեցումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար: Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է: Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար»,- գրել է Թորոսյանը։ Նախարարի խոսքով՝ սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վարակվելու և վարակելու վտանգ չկա, հատկապես պետք է ուշադիր լինել քրոնիկ հիվանդություն ունեցողների հանդեպ։ ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ Երկրում ապրիլի վերջում կորոնավիրուիս հետ կապված որոշ սահմանափակումներ հանվել են, սկսել են աշխատել տտեսության մի շարք ոլորտներ։ Ապրիլի 28-ի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, 30 մարդ է մահացել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |