ՀՀ-ն 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար29 ապրիլի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմի խնդրանքով ՀՀ-ն 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար։ Մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները Երևան կժամանեն «Բելավիա» ավիաընկերության չվերթով՝ Մինսկով վերադառնալով եվրոպական տարբեր երկրներից։ Վրաստանի ԱԳՆ-ն կապահովի նրանց մեկնումը Երևանից Վրաստան ավտոբուսներով, գրում է «Նովոստի Գրուզիան»։ Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ եթե երկրի քաղաքացիները մտադիր են Երևանով հայրենիք վերադառնալ, ապա պետք է կապվեն Վրաստանի դեսպանության հետ։ Հայրենիք վերադառնալուն պես նրանք բուժզննում կանցնեն և կենթարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինի։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Մարտի 21-ից երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված: Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողի Հայաստան տեղափոխումը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |