Աբդուլլահ Գյուլի հայրենիքը` Կայսերի քաղաքը կարող է դառնալ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման անցկացման վայր

PanARMENIAN.Net - Կայսերիի քաղաքապետարանի ղեկավար Մեհմեդ Օզաշեկին հայտնել է, որ հենց Կայսերիում` ներկայումս կառուցվող Քադիր Հաշ մարզադաշտում 2009թ. հոկտեմբերին կարող է կայանալ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ պատասխան ֆուտբոլային հանդիպումը: «Հանդիպման անցկացումը Կայսերիում այդ իրադարձությանը յուրահատուկ իմաստ կհաղորդի, քանի որ նախագահ Աբդուլլահ Գյուլը Կայսերիի բնիկ է»,- հայտնել է թուրքական քաղաքի ղեկավարը, հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը:



Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջեւ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Երեւանում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հանդիպմանը ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նախքան հանդիպումը կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտնել են, որ այդ հանդիպումը լուրջ խթան կդառնա երկու երկրների միջեւ հետագա երկխոսության շարունակման համար: Այնուհետեւ Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա` պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---