Թորոսյան․ ՀՀ-ում 17 պացիենտ ծայրահեղ ծանր է, 59՝ ծանր30 ապրիլի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 2066 պացիենտից արհեստական շնչառության սարք է միացված 6 հոգու, ծայրահեղ ծանր վիճակում է 17 պացիենտ, ծանր՝ 59, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև մտահոգիչ է համարել երկրում մեկ օրում 134 հաստատված դեպքի առկայությունը։ «Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում շուտով կանցնեք ասիմպտոմ, թեթև վիրուս ունեցող քաղաքացիներին չհոսպիտալացնելուն։ Իհարկե մոտեցումն այնպիսին է, որ այդ որոշումը կայացնելու օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, քանի որ ապագայում դա բերելու է հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել»,- ասել է նախարարը։ Թորոսյանի խոսքով՝ հաստատված 134 վարակակրից մարդիկ են եղել, ովքեր փոխկապակցված են իրար հետ և, հնարավոր է, հաջորդող օրը վարակի դեպքերն ավելի քիչ լինեն։ Նախարարը նշել է, որ վարակված անձը մասնակցել է հուղարկավորության, ինչի հետևանքով վարակակիրների թիվը մեծացել է։ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |