ՌԴ-ն արդեն 7-րդն է աշխարհում վարակվածների թվով․ 1 օրում մոտ 10,000 նոր դեպք կա![]() 2 մայիսի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9623 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Սա մեկ օրում վարակվածների նոր ռեկորդ է։ ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 124,054-ի 85 շրջանում։ ՌԴ-ն 7-րդն է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով։ Մեկ օրում մահացել է 57 հիվանդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1222-ի։ Ապաքինվել է 1793, ընդհանուր՝ 15,013։ 10,819 մարդ շարունակում է բուժումը, գրում է «Վեդոմոստին»։ Նոր հիվանդացածների 46.6%-ը կլինիկական ոչ մի ախտանշան չի ունեցել։ Ըստ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի՝ երկրում կրկնակի վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։ Մոսկվան շարունակում է առաջատարը մնալ վարակվածների թվով՝ 62,658 դեպք։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 3․3 մլն դեպք է գրանցվել։ Մոտ 239,000 մարդ մահացել է, 1 միլիոնից ավելին՝ ապաքինվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |