Կովսականի անցակետը վերաբացվել է 2 մայիսի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ից վերաբացվել է Կովսականի անցակետը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Անցակետում, սակայն, կգործեն այն սահմանափակումները, որոնք կան մյուս երեք անցակետում։ Դրանք սահմանված են պարետի որոշումներով։ Արցախում կորոնավիրուսով հաստատված 8 վարակակրից 6-ն առողջացել է։ Մեկուսացված է 5 պացիենտ։ Թեստավորվել է 287 մարդ։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափում է իրականացվում։ Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում |