Ֆեռերո-Վալդներ. «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ մտնող պետությունները ԵՄ համար կարեւոր են

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ մտնող պետությունները ԵՄ համար կարեւոր են: Այդ մասին հայտնել է արտաքին հարաբերությունների եւ Եվրոպայի հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, որը հունվարի երկրորդ կեսին այցով ժամանելու է հարավկովկասյան տարածաշրջան: «Ես մտադրված եմ այցելել Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները: Հավատում եմ, որ ծրագրի մեջ կընդգրկվեն բոլոր հարցերը, այդ թվում` էներգետիկ դոսյեն»,- ասել է Բենիտա Ֆեռերո-Վալդները, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Ինչպես PanARMENIAN.Net -ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, Բենիտա Ֆեռերո-Վալդները Հայաստան կժամանի հունվարի 19-ին: Այցի շրջանակներում ԵՄ հանձնակատարը մտադրված է հանդիպել հանրապետության ղեկավարության հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհները եւ ԵՄ նոր` «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը:



Երեւանից հետո Բենիտա Ֆեռերո-Վալդները կմեկնի Բաքու եւ Թբիլիսի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---