ՌԴ-ում 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի 10,000-ից ավելի նոր դեպք է գրանցվել![]() 4 մայիսի 2020 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 10,581 դեպք է գրանցվել, տեղեկացնում է դաշնային օպերատիվ շտաբը։ Երկրորդն օրն անընդմեջ 10,000-ից ավելի նոր դեպք է գրանցվում։ Մայիսի 3-ին վարակի ռեկորդային 10,633 նոր դեպք էր գրանցվել։ Մայիսի 4-ի դրությամբ ՌԴ-ում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 145,268-ի։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել 1356-ի։ Ապաքինվել է ավելի քան 18,000 մարդ, գրում է «Վեդոմոստին»։ Համաճարակի մեկնարկից ի վեր Մոսկվայում 74,401 մարդ է վարակվել՝ ՌԴ-ում հիվանդացածների ընդհանուր թվի 51.2%-ը։ Նրանցից 7573-ն ապաքինվել է, իսկ 764 մարդ մահացել է։ Ռուսաստանը 7-րդն է աշխարհում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի քանակով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Հիվանդությունը տարածվել է 187 երկրում։ Ընդհանուր առմամբ աշխարհում ավելի քան 3․5 մլն մարդ է վարակվել, ավելի քան 1․1 մլն-ն ապաքինվել է, իսկ 247,000-ը՝ մահացել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |