Ամերիկյան Ռեդմոնդի միակ հայկական եկեղեցու վրա հարձակվել են![]() 4 մայիսի 2020 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքի հայկական միակ սբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։ Վանդալները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները, գրում է «Արևելք» թերթը՝ ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարանին մոտ աղբյուրներին հղումով։ Ապակիները կոտրելու համար օգտագործել են բակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի սալահատակ քարերը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Իրավապահներն իրազեկվել են պատահարի մասին։ Հետաքննություն է ընթանում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |