Սու-30 կործանիչները Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ թռիչքներ են անում![]() 5 մայիսի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել երևանյան երկնքում Սու-30 կործանիչների թռիչքից։ Դրանք իրականացվում են Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ։ «ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը «Մայր Հայաստան» հուշահամալիրի ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմը սկսել էր ինտենսիվ մարզումներ ու ուսումնական թռիչքներ։ Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում։ Ինքնաթիռները փորձարկումներ են անցել պատվիրատուին փոխանցվելուց առաջ: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |