Մադուրո․ Թրամփի 2 ծառայող Վենեսուելայում ձերբակալվել է հեղաշրջման փորձի մեղադրանքով![]() 5 մայիսի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության 2 աշխատող Վենեսուելայում ձերբակալվել է ենթադրյալ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, հայտնել է նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է DW-ն։ Մադուրոն հայտնել է, որ երկրում ձերբակալվել է 15 մարդ, որոնք ենթադրվում է՝ երկիր ներխուժելու փորձ են արել։ Վենեսուելայի առաջնորդն ասել է, որ գործողությունը համաձայնեցված է եղել Վաշինգտոնի հետ, նպատակ է ունեցել իր երկիր ներթափանցել ծովային ճանապարհով ու հեռացնել իշխանությանը Կարակասից։ Երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Ռեմիխիո Սեբայոսը հայտնել է Վենեսուելայի զինված ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության, նրա խոսքով՝ 25,000-ից ավելի մարդ ԶՈւ-ում ներգրավվել է երկիրը սպառնալիքից պաշտպանելու գործողություններում։ Ավելի վաղ Վենեսուելայի ղեկավարությունը հայտնել էր, որ մի խումբ վարձկաններ երկիր են ներխուժել՝ պետական հեղաշրջում անելու համար։ Նշվում էր, որ 8 զոհ կա, Կոլումբիայի իշխանություններն ԱՄՆ-ին մեղադրել էին երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |