Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՔԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ փոխտնօրեն![]() 5 մայիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Մայիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Մայիսի 4-ին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մայիսի 4-ի կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ Քյարամյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Նման իրար հաջորդող նշանակումների իմաստն այն է, որ իրավապահ համակարգում նշանակում ստանալով, անձը նաև համապատասխան դաս է ստանում, որի առկայությունը պարտադիր պահանջ է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար։ ԱԱԾ նախկին նախագահ Գեորգի Կուտոյանի նշանակման ժամանակ ևս Կուտոյանը նախապես նշանակվեց Գլխավոր դատախազի խորհրդական, սակայն նա մի քանի օր մնաց այդ պաշտոնում։ Ըստ օրենքի` պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |