«ՎԵՈՆ»-ը դադարեցրել է Ucom-ի հետ բանակցությունները 6 մայիսի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Կապի և ինտերնետի համաշխարհային մատակարարներից ՎԵՈՆ ընկերութունը դադարեցրել է բանակցությունները հայկական Ucom-ի հետ, հայտնում են ընկերության ամստերդամյան գրասենյակից։ ՎԵՈՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ դադարեցվել են բանակցությունները՝ կապված հայաստանյան իր մասնաճյուղը ներառող հնարավոր գործարքի հետ, որի մասին հայտնմի էր դարձել հունվարի 15-ին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, թե Ucom-ը պատրաստվում է գնել «ՎԵՈՆ Արմենիան»՝ Beeline ապրանքանիշով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել, որ Ucom ընկերությունից հեռանում են հիմնադիր Եսայան եղբայրները։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «ՎԵՈՆ Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։ Ապրիլի 28-ին Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Դրանից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե Ucom-ում Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր էր դառնալու միայն այն պարագայում, եթե դրա դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվեր ՀՀ պետբյուջե: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |