Մխիթարյան․ Ժամանակս Լոնդոնում ավարտվել է, ուզում եմ մնալ «Ռոմայում» 7 մայիսի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, ակնարկել է, որ չի պլանավորում լոնդոնյան ակումբ վերադառնալ և նախատեսում է կարիերան շարունակել Իտալիայում։ «Ժամանակս Լոնդոնում ավարտվել է, հուսով եմ՝ կկարողանաք «Ռոմայի» հետ պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ ես ցանկանում եմ մնալ այստեղ», - լոնդոնյան ակումբին է դիմել Մխիթարյանը՝ խոսելով ապագայի պլանների մասին, գրում է Corriere dello Sport-ը։ Նշվում է նաև, որ «զինագործները» համաձայնել են ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 22․5 մլն եվրոյից իջեցնել մինչև 10 մլն եվրո՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի միջամտությամբ։ Մայիսի 7-ին ինքը՝ Ռայոլան հերքել էր լուրերը, թե հայ կիսապաշտպանը դիմել է լոնդոնցիներին իրեն բաց թողնելու խնդրանքով։ «Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալին» իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,- հայտարարել է նա, փոխանցում է Pagineromaniste-ը։ https://www.pagineromaniste.com/raiola-mkhitaryan-calciomercato-roma/ Ավելի վաղ Ռոմայի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ևս հայտարարել էր, որ ինքը ցանկանում է Մխիթրայանին տեսնել իր թիմում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |