Կարեն Կարապետյանը հրավիրվել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողով![]() 7 մայիսի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Այդ մասին հայտնլ է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ իրենց փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։ 2017 թվականի մարտին Կարեն Կարապետյանը խորհրդարանում ասել է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |