Մեդալի հավակնորդները միայն մաթեմատիկայից քննություն կհանձնեն![]() 7 մայիսի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Մեդալի հավակնորդ շրջանավարտները քննություն կհանձնեն միայն մաթեմատիկա առարկայից, տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Քննությունը կանցկացվի հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Կմասնակցի մոտ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև բուհեր ընդունվելու առավելություն կունենան։ Եթե սովորողը «մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի, աշակերտները տարեվերջյան գնահատականներ կստանան։ Դիմորդները միայն մեկ հիմնական քննություն կհանձնեն։ Միասնական քննությունների մասնակցելու հայտեր կարելի է ուղարկել մայիսի 15-ից հունիսի 15-ը՝ ընտրելով քննական առարկան։ Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն առցանց է ընթանում, ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության հարթակ: Հայաստանի ուսհաստատությունները փակ են մարտի 13-ից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |