Ծեծկռտուք՝ ԱԺ-ում․ Մարուքյանի ու Միքայելյանի վեճին տասնյակ պատգամավորներ են խառնվել![]() 8 մայիսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում պատգամավորների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է եղել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը սպառնացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանը նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Վեճը սկսվել է, երբ Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Սասուն Միքայելյանը: Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց, վեճին խառնվել են նաև մյուս պատգամավորները։ Մոտ երկու տասնյակ իրար խառնված պատգամավորներին հանգստացնելու էր իջել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վիճաբանությունից հետո Մարուքյանը կրկին փորձել է սկսել իր ելույթը, սակայն նիստն ընդհատել է ու ընդմիջում հայտարարվել։ Իշխող խմբակցության ու ԼՀԿ-ի միջև վերջին շրջանում բանավեճերն ԱԺ-ում շատացել են։ Ավելի վաղ, բանավեճ էին ունեցել նաև Մարուքյանն ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |