ՀՀ-ում 1 օրում վարակման 138 նոր դեպք է գրանցվել. 4 մարդ մահացել է![]() 10 մայիսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3313-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 138-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, մեկը՝ կորոնավիրուսից, երեքը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 45 դեպք կա, այլ պատճառով՝ 15։ Ապաքինվել է ևս 58 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1325 է։ Փաստացի բուժվողների թիվը 1928 է։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 31,590 անձ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |