ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում16 հունվարի 2009 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն 16 «կողմ» եւ 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվության ծառայությունը, Սենատն ամբողջ կազմով կհաստատի նրան այդ պաշտոնում երեքշաբթի օրը, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո: Սենատորները նաեւ լսումներ են անցկացրել Սյուզան Ռայսի թեկնածության վերաբերյալ, որն առաջադրվել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: «Ես հավատում եմ, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ կազմակերպված եւ իրականացված ողբերգական իրադարձությունները պարտավորեցնում են Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»,-անցած տարվա ամռանը նախագահական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Հիլարի Քլինթոնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |