«Արսենալը» մտադիր է վաճառել Մխիթարյանին12 մայիսի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել, գրում է The Sun-ը։ Անգլիական «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է, որ գործարքը ժամանակավոր չլինի։ Սակայն, ըստ CalcioMercato.com-ի՝ Ֆոնսեկայի ղեկավարները Հռոմում չեն ցանկանում այդքան գումար վճարել։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ֆուտբոլային ակումբների մեծ մասը ֆինանսական անորոշության մեջ է հայտնվել, և «Ռոման» այստեղ բացառություն չէ։ Ավելի վաղ Մխիթարյանն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Ավելի վաղ Ռոմայի մարզիչը ևս հայտարարել էր, որ ցանկանում է Մխիթրայանին տեսնել իր թիմում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |