ԱՄՆ Սենատում կքննարկեն Չինաստանի դեմ պատժամիջոցների հարցը![]() 13 մայիսի 2020 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատ օրինագիծ է ներկայացվել, որը թույլ է տալիս նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ կորոնավիրուսի պանդեմիայի առաջացման պատճառները պարզելու գործում գործակցությունից հրաժարվելու համար։ Օրինագիծը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեմը։ «Վստահ եմ, որ Չինաստանը չի գործակցի լուրջ հետաքննության գործում, քանի դեռ նրան չեն պարտադրել դա անել։ Այս խիստ օրենսդրական ակտը պատժամիջոցներ է նախատեսում Չինաստանի համար, քանի դեռ չի գործակցում քննիչների հետ»,- ասել է նա, գրում է Deutsche Welle-ն։ 60 օրվա ընթացքում Չինաստանը պետք է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնի քննության համար, որը վարում է ԱՄՆ-ն, նրա դաշնակիցներն ու ՄԱԿ կառույցները։ Բացի այդ, Չինաստանը պետք է փակի բոլոր շուկաները, որտեղ վայրի կենդանիներ են վաճառում և ազատ արձակի Հոնկոնգում ձերբակալված ակտիվիստներին; Հակառակ դեպքում ԱՄՆ-ն սպառնում է սառեցնել չինական ակտիվները, արգելել Չինաստանի պաշտոնյաների մուտքը երկիր, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսական ինստիտուտներին վարկեր տրամադրել և ապահովագրել չինական ձեռնարկությունները։ «Ավելի քան 80,000 ամերիկացի է մահացել, իսկ միլիոնավոր մարդիկ այսօր աշխատանք չունեն այն պատճառով, որ Չինաստանը չի կարողացել կանխել և զսպել վարակի տարածումը»,- ասել է սենատորը։ Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիան «ատելության և այլատյացության ցունամի» է առաջացրել աշխարհում՝ կոչ անելով զերծ մնալ նման դրսևորումներից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |