Twitter-ի աշխատակիցներն այսուհետ միշտ կարող են աշխատել հեռակա![]() 13 մայիսի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Twitter-ի աշխատակիցները պանդեմիայից հետո կարող են, ցանկության դեպքում, այլևս երբեք գրասենյակներ չվերադառնալ։ Ընկերությունը թույլ կտա նրանց աշխատել տնից, եթե նրանց պարտականությունները կապված չեն ֆիզիկական ներկայության հետ։ Այդ մասին ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի նամակում, որը հրապարակել է BuzzFeed News-ը: Ընկերությունը դժվար թե 2020-ի սեպտեմբերից շուտ բացի գրասենյակները, բոլոր գործուղումները ևս մինչ այդ չեղարկված են՝ որոշ բացառություններով։ Twitter-ը նաև մինչև տարեվերջ կչեղարկի բոլոր անձնական միջոցառումներն ու կվերանայի 2021-ի ծրագրերը, իսկ բոլոր աշխատակիցները $1000 հավելավճար կստանան՝ տնից աշխատելիս մթերքի համար։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |