Էրդողանը պահանջել է ՄԱԿ-ից հեռացնել Իսրայելին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը հունվարի 16-ին պահանջել է ՄԱԿ-ից հեռացնել Իսրայելին: Պատճառը Իսրայելի կողմից կազմակերպության բանաձեւերը չիրականացնելն է: «Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները արհամարող երկիրը գլխավոր մուտքից ընդգրկվել կազմակերպության շտաբակայանում»,- ասել է նա:



Էդրողանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-Մունի` Անկարա այցելելուց ոչ շատ վաղ: Պան Գի-Մունը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել Մերձավոր Արեւելք կատարած այցից հետո, որի ընթացքում այցելել էր Թել-Ավիվ եւ Ռամալլահ: Թուրքիայի վարչապետի հետ բանակցությունների հիմնական թեման լինելու է Գազայի կարգավորումը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այդ միջոցին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում, հաղորդում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---