Արցախում Covid-19-ի ևս 6 դեպք է գրանցվել

Արցախում Covid-19-ի ևս 6 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախում ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, 6-ը՝ դրական, հայտնում են երկրի տեղեկատվական շտաբը։

Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր):

Մյուս երկու քաղաքացին Շահումյանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառից):

Այսպիսով, ընդհանուր առմամբ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

Դեռևս մայիսի 7-ից, ԱՀ Պարետի որոշմամբ, Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում մտցվել էին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, իսկ մայիսի 12-ից սահմանափակվել է ամբողջ շրջանի տեղաշարժը::

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---