ՎԶԵԲ-ը 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ի 3.5% անկում է կանխատեսում13 մայիսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսությունը 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով կկրճատվի 3.5%-ով։ Այդ մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գարնան կանխատեսման մեջ։ Զեկույցում ասվում է, որ 2019-ին ՀՀ տնտեսական աճը ավելացել էր 7․6 տոկոսով, ինչը պայմանավորված է տնային տնտեսությունների սպառման զգալի աճով և ամրապնդվել է արտահանման ավելի զգալի աճով: «Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գլոբալ անորոշությունն ու պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների տատանումներով զուգորդված, անմիջական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա արտահանման հաշվին, որտեղ գերակշռում են պղինձը և լեռնահանքային արդյունաբերության մյուս պորդուկտները։ Հնարավոր է նաև անուղղակի ազդեցություն ՌԴ հետ տնտեսական կապերի միջոցով՝ ներառյալ դրամական փոխանցումների հնարավոր անկումը», - ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ սոցիալական զսպման միջոցներն ու շարժի սահմանափակումը կվնասեն ՀՀ զբոսաշրջությանը, որը մեծապես կախված է արտերկրի հայերի այցերից։ Ըստ վերլուծաբանների՝ 2021-ին տնտեսական աճը երկրում կվերականգնվի և կկազմի 5.5%։ Վրաստանի և Ադրբեջանի համար անկման կանխատեսումը 5.5% և 3% է համապատասխանաբար, իսկ 2021-ի աճը՝ 5.5% և 3% համապատասխանաբար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |