ՔԿ. Կրթության նախկին նախարարի կողմից չարաշահման հետքերով քրգործ կա13 մայիսի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական դիրքի չարաշահման փաստի առթիվ քրգործ է հարուցվել։ Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, գործը հարուցվել է վերոնշյալ հանցանքի համար պատիժ նախատեսող ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ այդ հոդվածի՝ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարով: 2009-2016 թվականներին ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լուրին՝ նշելով, թե ինքը որևէ ծանուցում կամ նամակ դեռ չի ստացել։ «Այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով»,- գրել է նա։ Քրգործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |