Նախարարներ Թորոսյանն ու Պապիկյանն ինքնամեկուսացել են. ԱՆ-ում ու ՏԿԵՆ-ում վարակման դեպքեր կան![]() 14 մայիսի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացել են` երկու նախարարությունում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան։ Թորոսյանի ինքնամեկուսացման մասին լուրը հաստատել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին», - ասել է նա։ Կառավարության նիստում ՏԿԵ նախարարի փոխարեն հարցը զեկուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ ՏԿԵ նախարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան, Պապիկյանն ինքնամեկուսացած է։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |