Դինքին սպանողն 9 ամսից կարող է ազատ արձակվել15 մայիսի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում 2007-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատության մեջ հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Սամասթը Դինքի սպանության և ապօրինի զենք կրելու ու օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն, հանցագործության կատարման պահին նա անչափահաս է եղել, ինչի պատճառով սահմանվել է 15 տարի 2 ամիս ազատազրկում: Սամասթը բանտում է արդեն 13 տարի ու 5 ամիս: Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակում նախատեսվում է, որ նրան ազատ կարձակեն 9 ամսից։ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |