Բեզոսը կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ

Բեզոսը կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ

PanARMENIAN.Net - Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով սպասվող ճգնաժամին, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ։

Վերջին 5 տարում Բեզոսի կարողությունը միջինում աճել է 34%-ով, գրում է Incrussia.ru-ն։

Բեզոսի կարողությունն անընդմեջ աճում է։ Ըստ կանխատեսումների` 2026-ին, երբ նա կլինի 62 տարեկան, այն կհասնի տրիլիոնի։ Կարանտինի պայմաններում Amazon-ի պահանջարկը կտրուկ աճել է։ Ընկերության եկամուտը 1 եռամսյակում կազմել է $75,5 մլրդ։

2020-ի ապրիլին Բեզոսը, շատ տարիներ անց, վերադարձավ Amazon-ի ամենօրյա կառավարման՝ պանդեմիայի պատճառով առաջած պահանջարկի կտրուկ աճի պայմաններում։ Մինչ համավարակը նա քիչ էր լինում Սիեթլի կենտրոնակայանում։ Այդ ընթացքում Amazon-ը չեղարկեց զեղչերն ու փոխեց կայքը՝ ավելի քիչ վաճառելու համար, քանի որ չէր կարողանում ապահովել բոլոր պատվերները։ Մարտի վերջին ընկերությունը 175,000 նոր աշխատակից է վարձել։ Բեզոսն աշխատանքի է հրավիրել բոլորին, ում ազատել էին ռեստորաններից և բարերից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---