ՀՀ-ում կորոնավիրուսով ռեկորդային՝ 239 նոր դեպք է գրանցվել![]() 16 մայիսի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 239-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 3 դեպք է գրանցվել՝ 3-ն էլ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, այլ պատճառով՝ 22։ Ապաքինվել է ևս 125 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1791 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39,005 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |