Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին․ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ մտցրել ժողովրդի մեջ16 մայիսի 2020 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, տարածքում կրակված պարկուճները փոխվել են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, թե քննչական խմբի ղեկավարն իր նախաձեռնությամբ չի փոխել կրակված պարկուճները և նշել, թե «պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել ու մտցրել ժողովրդի մեջ»։ «Նա փոխել է տարածքում կրակված պարկուճները, ինչը նշանակում է, որ իսկական կրակված պարկուճները նույնականացնելու հարավորություն չկա։ Այդ մարդը հետախուզման մեջ է։ Թող գա, պատմի՝ ինչ է արել պարկուճները, և քննությունը պետք է շարունակվի։ Մենք պետք է ջանքեր գործադրենք հետախուզվողին ձերբակալելու ուղղությամբ։ Մեծ հաշվով, պարզ է՝ ովքեր, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները»,-հայտարարել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ շատ մանրամասներով բացահայտված է Մարտի 1-ին տեղի ունեցածը։ Բայց, վարչապետի խոսքով, կարող է պարզվել, օրինակ՝ որ կրակված պարկուճները ձուլարանում ձուլվել են։ 2008-ի Մարտի 1-ի գործով ՀՀ-ում կալանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրական կարգը տապալելու համար։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |