ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 351 նոր դեպք է գրանցվել և 2 մահ![]() 18 մայիսի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 351-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 2 դեպք է գրանցվել՝ մեկը կորոնավիրուսից, մեկն՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 61 է, այլ պատճառով՝ 25։ «Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից: Ապաքինվել է ևս 94 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2019 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41,850 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |