ՌԴ-ում 3-րդ օրն անընդմեջ Covid-19-ի նոր դեպքերը 10,000-ի չեն հասնում![]() 18 մայիսի 2020 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի 8926 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր քանակը հասել է 290,678-ի։ Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի բոլոր շրջաններում, վարակվածների 40.1%-ն ախտանիշներ չի ունեցել։ Հիվանդության աճի տեմպերը նվազել են՝ 3-րդ օրն անընդմեջ Covid-19-ի նոր դեպքերը 10,000-ի չեն հասնում։ Մայիսի 18-ի դրությամբ ապաքինվել է 2836 մարդ, ընդհանուր առմամբ՝ 70,209, գրում է «Վեդոմոստին»։ Բուժումը շարունակում է 217,747 մարդ։ Մեկ օրում մահացել է 91 պացիենտ, մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը 2722 է։ Հիվանդների ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում (146,062), Մոսկվայի շրջանում (28,290) և Սանկտ Պետերբուրգում (10,887)։ Ամբողջ աշխարհում, ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ի հայտ է եկել կորոնավիրուսով ավելի քան 4․7 մլն հիվանդ։ Մոտ 316,000 մահացել է, ապաքինվել է ավելի քան 1․7 մլն մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |