Թորոսյան․ ՀՀ-ում վիրուսից մահացությունը 1.3% է![]() 18 մայիսի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակի վիճակագրությանը Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մահացությունը 1.3% է։ Կորոնավիրուսից մահվան 61 դեպք է գրանցվել, ևս 25 մարդ մահացել է այլ պատճառով։ Նա տեղեկացրել է նաև, որ 100-ից ավելի ծանր և ծայրահեղ ծանր դեպք կա: Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 351-ով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41,850 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |