Մխիթարյանը՝ «Ռոմայում» մնալու մասին․ Իտալիայում խաղալն ավելի քան հետաքրքիր է![]() 18 մայիսի 2020 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Արսենալին», վերահաստատել է Հռոմում մնալու իր ցանկությունը։ Մխիթարյանն իր կարիերայի մասին կիսվել է Իտալիայում ՀՀ դեսպանատան հետ զրույցում։ Զինագործները Մխիթարյանի տրանսֆերը նվազեցրել են՝ գնահատելով 10 մլն ֆունտ սթերլինգից ($12 մլն-ից) ցածր, սակայն այս արժեքը ևս «Ռոմայի» համար կարող է բարձր լինել։ «Առաջին օրից, ինչ ժամանել եմ Հռոմ, ինձ ակումբում շատ լավ եմ զգում և, իհարկե, հրաշալի կլիներ, եթե մնայի այստեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ Իտալիայում, Անգլիայի, Գերմանիայի և Ուկրաինայի համեմատ յուրահատուկ բաներ կան։ Մխիթարյանը նշել է, թե մարդիկ թերագնահատում են A Սերիան, սակայն, իր կարծիքով, այնտեղ խաղալն ավելի հետաքրքիր է։ «Իհարկե, այն նույնը չէ, ինչ 20 տարի առաջ, սակայն ես վստահ եմ, որ լիգան դառնում է ավելի ու ավելի լավը։ Ես ավելի քան ուրախ եմ գտնվել այստեղ, խաղալ Իտալիայում՝ այս անհավանական երկրպագուների համար։ Իսկապես ուրախ եմ, որ խաղում եմ «Ռոմայում» և նման երկրպագուներ ունեմ»,- ասել է նա։ 31-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ իր ֆուտբոլային կարիերայի ավարտին շատ ժամանակ չի մնացել, սակայն շարունակելու է անել ամենը՝ լավագույն արդյունք ցույց տալու համար։ Մխիթարյանն ասել է, որ միշտ երազել է խաղալ Եվրոպական առաջնություններում ու ակումբներում, և այժմ ջանասիրաբար աշխատում է՝ միախառնելով իր տաղանդն այդ աշխատանքին։
Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |