Արցախում կորոնավիրուսի դեպքերը հասել են 29-ի![]() 20 մայիսի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 1-ով՝ հասնելով 29-ի։ Այդ մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ստացվել են թեստավորման նպատակով Հայաստան ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝ դրական: Կ Վարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում: Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բժշկական հաստատությունից: Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մահվան ելքով դեպքեր չկան։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |