1 ամսում առաջին անգամ ՀՀ-ում մեկ օրում ավելի շատ բուժված կա, քան վարակված![]() 20 մայիսի 2020 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ-ում վերջին մեկ ամսում առաջին անգամ կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելի մեծ է, քան վարակի հաստատված դեպքերի․ ապաքինվել է և դուրս գրվել 255 հոգի, վիրուսը հաստատվել է 230 մարդու մոտ։ Վերջին անգամ առողջացածների թիվը վարակակիրների թվին գերազանցել էր ապրիլի 17-ին, երբ առողջացել էր 121 հոգի, իսկ վիրուսը հաստատվել էր 47 անձի մոտ։ Դրանից հետո ՀՀ-ում հաստատված դեպքերի թիվը տասնյակներով գերազանցել է առողջացածներին։ Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5271-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 67 է, առողջացել է 2419 պացիենտ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, երկրում վարակի տարածման տեմպի ու վարակակիրների թվի մասին պարբերաբար մտահոգություններ են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Փաշինյանը մայիսի 19-ին հայտարարել էր, որ վարակի տարածման տեմպը չկոտրելու դեպքում ՀՀ-ում օրական հարյուրավոր մարդիկ կարող են մահանալ։ Նա նշել էր, որ նման տեմպի պարագայում մայիսի 29-ին արդեն ՀՀ-ում 10,000 դեպք կլինի, հունիսի 12-ին՝ 20,000 դեպք։ Նա նշել էր, որ նման սցենարով մահվան դեպքերի կտրուկ աճ կլինի և հիվանդների մի մասն օգնություն ստանալ չեն կարողանա, քանի որ վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն պացիենտներով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |