Ռուսաստանի նախագահն արգելել է զենքի առաքումը Վրաստան19 հունվարի 2009 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռազմական եւ երկակի նշանակության արտադրության առաքումը Վրաստան: Ըստ հրամանագրի, ՌԴ տարածքից կամ ՌԴ քաղաքացիների կողմից Վրաստանին ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում սպառազինության ու ռազմական տեխնիկայի, դրա հետ կապված նյութական միջոցների առաքումը, վաճառքը կամ փոխանցումը արգելվում է 2011 թվականի դեկտեմբերի 1-ից: Բացի այդ, նախագահը հանձնարարել է կառավարությանը միջոցներ մշակել Վրաստանին ռուսական կամ խորհրդային զենք առաքող երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակման կամ կասեցման ուղղությամբ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Ավելի վաղ Մեդվեդեւը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի տարածքից Վրաստան զենքի առաքումների վերաբերյալ: Ըստ նրա, այդ զենքն ուղղվել է ռուս զինվորների դեն 2008թ. օգոստոսին: Ուկրաինայում Վրաստանին զենքի մատակարարման շուրջ քննությունը սկանդալ առաջացրեց: 2008թ. աշնանը խորհրդարանական հանձնաժողովը պարզել է, որ Ուկրաինան ապօրինաբար զենք է առաքել Վրաստան պետբյուջեի եւ Ուկրաինայի ԶՈՒ պաշտպանունակության հաշվին: Ինչպես նշել է հանձնաժողովի ղեկավար Վալերի Կոնովալյուկը, Ուկրաինայի բյուջեն 10 մլն դոլար չի ստացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |