Նիդեռլանդներում ջրաքիսների մոտ կորոնավիրուս են գտել․ Հնարավոր է՝ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում![]() 20 մայիսի 2020 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Նիդեռլանդցի գիտնականները չեն բացառում, որ կորոնավիրուսը կարող է մարդուն փոխանցվել ջրաքիսներից, հայտարարել է փոխվարչապետ, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և սննդամթերքի որակի նախարար Կարոլա Սհաուտենը։ Ավելի վաղ Նիդեռնլանդների մի քանի ֆերմայում ջրաքիսների մոտ կորոնավիրուս էր հաստատվել, ինչից հետո նախարարությունը հետազոտություն էր նախաձեռնել՝ ներգրավելով մասնագետների։ Նրա խոսքով՝ հնարավոր է ֆերմաներից մեկի 1 աշխատակից կորոնավիրուսով է վարակվել ջրաքիսից։ Եթե վարկածը հաստատվի, սա կլինի առաջին դեպքն այդ երկրում, երբ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվել, գրում է ՏԱՍՍ-ը։ Սհաուտենը նշել է, որ հետազոտությունը լուրջ ազդեցություն է թողնում ֆերմերային տնտեսության, ֆերմաներում աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Ֆերմաներում արգելված են այցելությունները, իսկ բոլոր աշխատողներին խորհուրդ է տրվում պաշտպանիչ միջոցներ օգտագործել։ Սհաուտենը հավելել է, որ միջոցառումներ են իրականացվում՝ այլ ֆերմաներում ևս հետազոտություն անցկացնելու համար։ Նիդեռլանդներում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուս հաստատվել է մոտ 38,000 մարդու մոտ, երկրում վարակից 4400-ից ավելի պացիենտ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |